Հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղերի Հարավային Ամերիկայի խմբում երեկ առաջատարը` Արգենտինայի ընտրանին, հանդիպեց աղյուսակում իրեն հաջորդող Կոլումբիայի հավաքականին: «Շնորհիվ» հանդիպման մրցավարի, լուսատախտակի վրա նախապես գրված զրոներն այդպես էլ մնացին անփոփոխ, թեպետ արգենտինացիների երկու գոլից առնվազն մեկը պիտի հաշվվեր: Օրվա մյուս հանդիպումներից Պերուն նվազագույն հաշվով հաղթեց երրորդ տեղով ընթացող ու եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրած Էկվադորին, Չիլին արտագնա խաղում 2:1 հաշվով գերազանցեց Պարագվայի ընտրանուն եւ տեղափոխվեց անցողիկ չորրորդ հորիզոնական:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ